Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Կարևոր «մանրուք» ՄԱԿ ԱԽ տապալված հայտարարության «պատմությունից»

Հայաստանում շարունակվում են ոգևորված արձագանքները Եվրախոհրդարանի բանաձևի կապակցությամբ, որ հունվարի 18-ին ընդունվեց Լաչինի միջանցքի արգելափակման թեմայի քննարկման արդյունքում: Դա իրապես լավ բանաձև է, որի իհարկե որոշակի մտահոգիչ երանգի մասին կարծիքն արտահայտեցի նախօրեին: Միաժամանակ, մարեց ուշադրությունը ՄԱԿ ԱԽ հայտնի քննարկման, ու նաև ավելի ուշ՝ նախագահողի անունից հայտարարության տապալված նախագծի առնչությամբ: Սա ունի իր հասկանալի պատճառներն իհարկե, սակայն դրանից զատ, այդ գործընթացում արձանագրվեց մի իրողություն, որը ունի առանձին մտահոգության պատճառ, առանձին խորհելու տեղիք է: Ինչպես հայտնի է, բանաձևի նախագծի հանդեպ, որ Հայաստանի խնդրանքով պատրաստ էր Ֆրանսիան, առարկություն ունեցող երկրների շարքում եղել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունները; Իհարկե խոսքը բախտորոշ կամ անհաղթահարելի առարկության մասին չէ, սակայն այն, որ Էմիրությունները «աչքի է ընկել» դրանով, բավականին տագնապալի ազդանշան է ու վկայություն, որ այդ ուղղությամբ կա դիվանագիտական բաց: Իսկ այստեղ խնդիրը լոկ հայ-էմերիկաթական հարաբերության մասին չէ, ինչը թեև ինքնին շատ կարևոր հանգամանք է:

Բանն այն է, որ Էմիրությունները ռեգիոնալ ավելի ու ավելի նշանակալի դերի գնացող խաղացող է, հատկապես արաբական առաջատար երկրների համախմբում: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրի հետ փոխհարաբերությունը Հայաստանի համար ունի ոչ միայն երկկողմ, այլ նաև լայն միջազգային նշանակություն: Ըստ այդմ, բացթողումը, որ արձանագրվել է, պետք է շտկել հնարավորինս շուտ: Պետք է լրացնել Էմիրությունների հետ դիվանագիտական աշխատանքի բացը, և ընդհանրապես թերևս աշխուժացնել արաբական ուղղությամբ աշխատանքը, գտնել ռեսուրսներ, հարկ եղած դեպքում՝ արտակառավարական: Հասկանալի է, որ Հայաստանի առաջ կան ահռելի մարտահրավերներ և դիվանագիտական ռեսուրսներն էլ որոշակիորեն սուղ են՝ ամբողջ ճակատը ծածկելու համար, ըստ այդմ նետվում են ամենաթեժ ուղղություններով, ամենակենսական հարցերի հասցեներով: Սակայն, ժամանակակից աշխարհի գերարագ ու անկանխատեսելի փոփոխությունները ստիպում են աչալուրջ լինել ամբողջ շրջանագծով, առավել ևս մի ուղղությամբ, որը անկասկած դարձել է համաշխարհային քաղաքականության կարևոր բևեռներից մեկն ու անկասկած ունի իր դերն առավել բարձրացնելու միտում՝ արաբական ուղղությունը: Վերջին տարիներին այդ ուղղությամբ նկատելի աշխուժացել էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որն անկասկած օգտագործում էր թերևս իր անձնական կապերն էլ, որը չի թաքցրել, որ անհատական մտերմություն ունի արաբական մի շարք երկրների առաջնորդների, կառավարող ընտանիքների ներկայացուցիչների հետ: Այդ ընթացքում տեղի ունեցավ նաև աննախադեպը՝ Հայաստանի նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիա՝ ռեգիոնալ կարևորագույն խաղացող երկիր, որը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություն:

Ի դեպ, ՍԱ այցից կարճ ժամանակ անց Արմեն Սարգսյանը եղավ նաև ԱՄԷ-ում, որից մի քանի օր անց հայտարարեց իր հաժարականի մասին:

Այդուհանդերձ, ինչպես նշեցի, կարևոր ուղղությունը «ծածկելու» համար Հայաստանը պետք է կարողանա գտնել նաև արտակառավարական ռեսուրսներ, ու այստեղ ամենևին չկա լոկ նախկին նախագահի մասին ակնարկ: Այդ ռեսուրսները կարող են լինել տնտեսական, քաղաքական, անգամ կրոնական հարթություններում թե հայաստանյան, թե նաև սփյուռքյան հնարավորությունները գործի դնելու միջոցով: Բանն այն է, որ «ծածկելը» այստեղ պետք է լինի արաբական ուղղությամբ աշխատանքի նվազագույնը, քանի որ պետք է դնել առավելագույն խնդիրներ՝ գործակցության ծավալները մեծացնելու և խորացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում