Այսօրվա մեր գիտական համակարգը ընդունակ չէ պատշաճ արձագանքել այն մարտահրավերներին, որն ունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը:
Իշխանյանի խոսքով` այս պահին ունենք տկարացած գիտական համակարգ, բայց մենք ունենք տեսլական. «Գիտական մեգածրագրերը պետության զարգացման կարևոր բաղադրիչներից են: ԳԱԱ-ն պետք է լինի մեգածրագրեր գեներացնող» Իշխանյանը նշեց, որ գիտության ոլորտի գլոբալ խնդիրը գիտնականների թիվն է, որը մեզ մոտ նվազում է. «Մեզ շտապ կարգով անհրաժեշտ է ութ հազար գիտնական»: