Monday, 06 05 2024
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում

Ողբերգական դեպքն ու համակարգային անփութությունը՝ գործադիրից խորհրդարան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, որի հետևանքով զոհվեց 16 քաղաքացի, ամիսներ անց բանակում տեղի է ունենում դարձյալ հրդեհային անվտանգության կանոնների խախտման դեպք, որի հետևանքով զոհվում է 15 զինծառայող, իսկ երեքի վիճակը ծանր է: Ողբերգական մի դեպքից ամիսներ անց նոր դեպքի կրկնությունը ցավալիորեն խոսում է այն մասին, որ Սուրմալուի ողբերգությունից հետո չեն կտարվել համակարգային անհրաժեշտ հետևություններ: Այլ կերպ ասած, չի աշխատել համակարգ, կամ՝ համակարգ չի աշխատեցվել:

Ավելին, աղաղակող է այն, որ նոր ողբերգությունը տեղի է ունենում մի տիրույթում, որը աչքի է ընկնում իր ձևաչափային և կանոնակարգային առանձնահատկությամբ՝ բանակ, զինվորական կանոնադրություն, կարգուկանոն, որոշակիորեն փակ համակարգ: Համենայն դեպս, հենց դա է ենթադրում բանակը: Հետևաբար, համակարգը քաղաքացիական տիրույթում ողբերգական միջադեպից հետո պետք է առնվազն փակ տիրույթում իրավիճակի վերահսկելիության և կանխարգելիչ գործառույթների իմաստով դրսևորեր շոշափելի արդյունավետություն: Բայց, դա չի եղել, հանգեցնելով նոր ողբերգության: Այլ կերպ ասած, գործ ունենք մարդկային կյանքեր խլած համակարգային տապալման հետ և մի կողմից արձանագրելով անվտանգության մշակույթի հարցում բացարձակ վակուումը, որ կա տասնամյակների հետևանքով, մյուս կողմից պետք է նաև արձանագրենք համակարգային վակուումի ծանր փաստը:

Կրկնեմ, խոսքն այն մասին է, որ՝ ողբերգական դեպքից հետո առնվազն այդ «գիծը» պետք է աշխատեր շոշափելի արդյունավետությամբ, առավել ևս՝ փակ համակարգ բանակում: Սա նշանակում է, որ բավարար արդյունավետությամբ չի աշխատել ԱԻՆ համակարգը, որն այսօր միացվում է նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարությանը: Որովհետև, ԱԻՆ համակարգը թերևս ամիսներ շարունակ պետք է հանգիստ չտար պետական կառույցներին ու գերատեսչություններին, թակելով բոլորի դռները և պահանջելով կոնկրետ գործողություններ հակահրդեհային կանոնների տոտալ հաստատման համար: Չի աշխատել ԱԻՆ-ից հաշվետվություն պահանջելու համակարգը, որը պետք է լիներ թե կառավարությունը՝ այսպես ասած նախարարների կաբինետը՝ վարչապետի գլխավորությամբ, և թե խորհրդարանը, որը «Սուրմալու»-ի ողբերգությունից հետո պետք է լիներ թիվ մեկ պահանջատերը անվտանգության հրդեհային կանոնների առնչությամբ: Այլ կերպ ասած, սահմանային զորանոցում տեղի է ունեցել մարդկային անփութություն՝ ողբերգական հետևանքով, որը սակայն հնարավոր է դարձել ողբերգական մեկ այլ նախադեպից հետո ծավալված համակարգային անփութության հետևանքով: Եթե այդ խնդրի հանդեպ հանրությունը ունենա անփույթ վերաբերմունք, ապա մեծ է լինելու համակարգային անփութության շարունակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում