Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2011թ. հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13,960 գործարք:
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների գերակշիռ մասը կատարվել է Երևան քաղաքում՝ ամբողջ գործարքների 34.7%-ը, երկրորդ տեղում է Կոտայքի մարզը` 12.8%-ը:
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 257 հազար 700 դրամ:










































