Saturday, 06 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից

Սպանությունները բանակում հարված են թիկունքից. Դ. Ջամալյան

«Մենք գործ ունենք մարդկային ողբերգության հետ, բայց եթե խնդրին նաև այլ տեսանկյունից մոտենանք, ապա հստակ է, որ այս դեպքը և նախկինում եղածները հարված են երկրի պաշտպանունակությանը: Ոչինչ չի կարող մեզ այնքան վնասել, որքան այդ մի քանի ստահակի հանցագործությունն ու ոճրագործությունը»,- խոսելով բանակում տեղի ունեցող սպանությունների մասին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Ջամալյանը նկատեց, որ այստեղ մենք գործ ունենք մի մեծ համակարգի հետ, և այդ համակարգի առանձին օղակներ թերացել են իրենց աշխատանքում, արդյունքում վերահսկողության պակաս է եղել, և դա էլ հանգեցրել է ողբերգության: Նա ընդգծեց, որ այս ամենի դեմ պետք է պայքարել, և այդ պայքարը տարվում է, սակայն ինչքան էլ գործ արվի, այս ամենին արդարացում չկա. «Սա ես ընկալում եմ հարված թիկունքից: Մենք խոսում ենք ադրբեջանական պրոպագանդայի մասին, դրա հնարավոր վնասների մասին, բայց այն, ինչ տեղի է ունեցել՝ հարված է բոլորիս, և բոլորիս սիրտը ցավում է: Վստահեցնում եմ, որ ով բանակի հետ ավելի շատ է շփվում՝ ավելի ծանր է տանում այս ամենը: Սա թիկունքից հարված է պաշտպանության նախարարին, ինձ, բոլորիս»:

Հարցին, թե արդյո՞ք այս ամենի լուծում չեն կարող լինել կադրային փոփոխությունները, ընդհուպ բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը զբաղեցրած պաշտոններից, Ջամալյանը նկատեց, որ ինքը մասնակիորեն համամիտ է այդ կարծիքի հետ և համակարգի ներսում այն ղեկավարները, որոնք թերացել են՝ պետք է պատժվեն. «Եթե դուք նկատի ունեք բարձրագույն ռազմական ղեկավարությանը, ապա կտրականապես դեմ եմ, որովհետև նման պահանջը ես գնահատում եմ ծայրահեղական և ոչ ադեկվատ առկա իրավիճակին»:

Հիմնավորելով իր գնահատականը՝ Դավիթ Ջամալյանը նշեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ղեկավարների այն թվին է պատկանում, որոնք չեն լճանում. «Ոչ ինքն է լճանում, ոչ էլ թույլ է տալիս, որ համակարգը լճանա: Հենց Սեյրան Օհանյանի անձն է պետք այսօր մեզ բանակի գլխին, իսկ թերացումներ լինում են ամեն տեղ»:

Ռազմական հոգեբանը նշեց, որ բանակում առկա սպանությունները երկրի անվտանգության խնդիր է, և պետք է ձևավորել բռի, կոպիտ զինվորականի անհանդուրժողականության հանրային կերպար. «Զուտ մարդկային առումով հակակրելի են բռի հրամանատարի կերպար կրող զինվորականները: Եթե անկեղծ լինենք, այդպիսիք դեռ կան, քանզի եթե դեպքը եղել է, ուրեմն նման զինվորականի պատճառով է եղել: Նման զինվորականները պետք է իմանան, որ նրանք մեր հասարակության մեջ изгой-ի կարգավիճակում են»:

Ըստ Ջամալյանի՝ ինչքան էլ զինվորական ղեկավարությունը փորձի պատժել բռի հրամանատարներին, եթե չլինի հանրային ճնշում, մենք այս դեպքերի առումով դեռևս կունենանք խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում