Լաչինի միջանցքը չի բացվի, բայց շրջափակման թուլացում տեղի կունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարողանում Լաչինի հարցը լուծել․« Այսօր Ռուսաստանը կամ ցանկություն, կամ կարողություն չունի ազդել Ադրբեջանի վրա: Լաչինի միջանցքի բացում տեղի չի ունենա, բայց շրջափակման թուլացում տեղի կունենա: Տեսնում ենք ոչ միանշանակ մեսիջներ Հայաստանի կողմից: Ստեփանակերտը հիմա պատանդի կարգավիճակում է»: Զոլյանի խոսքով՝ Ստեփանակերտի և Երևանի միջև տարաձայնություն է, որը խանգարում է միջազգային ասպարեզում միասնական դիրքորոշմանը: