Tuesday, 26 09 2023
17:24
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 27, 2023
ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
ԼՂ-ում սեպտեմբերի 25-ի որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի
ԼՂ-ում ծավալած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը շուրջ 200 զոհ է տվել
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
Բայդենի նամակը կարևոր մեսիջներ է պարունակում, այս շանսը չպետք է բաց թողնել
16:45
ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով

Ռուս զբոսաշրջիկներին այլևս մեկ տարուց ավելի ժամկետով Շենգենյան վիզաներ չեն տրամադրում

Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև դյուրացված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի չեղարկումից հետո եվրոպական երկրների հյուպատոսությունները դադարեցրել են ռուսաստանցիներին ավելի քան մեկ տարի ժամկետով Շենգենյան վիզաների տրամադրումը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով տուրօպերատորների տեղեկատվությունը։

Այս մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Վիզաների հետ կապված գործընթացը լրջորեն խստացվել է թե՛ ժամկետների, թե՛ պահանջվող փաստաթղթերի առումով: Բայց ամենատհաճը տրվող վիզաների կարճ ժամկետն է: Եթե ավելի վաղ ռուսաստանցիները երկու, երեք և հաճախ հինգ տարով վիզաներ էին ստանում, ապա այժմ բազմակի մուտքի վիզաներ կարող են ձևակերպել առավելագույնը վեց ամսով կամ մեկ տարի ժամկետով: Վիզաների հետ կապված ոչ հարուստ պատմություն ունեցողներին կտրվի միայն միանգամյա վիզա՝ ուղևորության տևողությամբ»,- նշում են տուրօպերատորները։

Միևնույն ժամանակ, ըստ տուրիստական ​​ընկերությունների, վիզաների գործողության ժամկետները, ինչպես եղել Է ավելի վաղ, կախված չեն դիմողի «վիզային պատմությունից»։ «Մարդը կարող է մի քանի երկարաժամկետ վիզա ունենալ իր անձնագրում և լավ վիզային պատմություն: Բայց նրան նոր վիզա կտրվի ընդամենը վեց ամսով:

Մյուսները կարող են նախկինում երկու «կարճ» վիզա ունենալ, բայց, ի վերջո, նրանք կստանան բազմակի մուտքի վիզաներ՝ մեկ տարով: Զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն այն բանին, որ չնայած եվրոպական երկրներ հաճախակի այցելություններին՝ նրանք կարող են վիզա ստանալ ավելի կարճ ժամկետով, քան պահանջում են»,- նշում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են տուրօպերատորները, վիզա ստանալն իրատեսական է, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու քաղվածքները: Զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն շրջագայության հավաստագիր, հյուրանոցի և երկկողմ ավիատոմսերի ամրագրում, աշխատանքի վայրից տեղեկանք, բանկային քաղվածք և այլ փաստաթղթեր:

«Ըստ տուրիստական ​​ընկերությունների՝ Մոսկվայում Շենգենյան վիզա ստանալու համար կպահանջվի միջին հաշվով 2,5-3 շաբաթ: Առաջվա պես ռուսաստանցիներից փաստաթղթեր են ընդունում Շենգենյան վիզայով այնպիսի երկրներ տուրիստական ​​ուղևորությունների համար, ինչպիսիք են Ավստրիան, Հունաստանը, Խորվաթիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան, Սլովենիան, Շվեյցարիան:

Ավելի հավանական է, որ երկարաժամկետ վիզաներ ձեռք բերվեն Ֆրանսիայի և Իտալիայի հյուպատոսարաններում: Ավստրիան, Հունգարիան և Սլովենիան սովորաբար տալիս են միանգամյա վիզաներ: Հունաստանի հյուպատոսությունը տալիս Է կարճաժամկետ և միանգամյա մուտքի վիզաներ», – նշում են ասոցիացիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում