Friday, 24 03 2023
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի
Զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին
Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում

Պետք է գտնել փոխզիջում

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Պետք է գտնել փոխզիջում

Շատերի համար գուցե անհավանական/անտրամաբանական/անհեթեթ թվա, բայց Արցախում ընթացող ճգնաժամը, ի թիվս այլ գործոնների, նաև ներիշխանական/անձնային պայքար է:

Այս պայմաններում, երբ Ադրբեջանը Ռուսաստանի թողտվությամբ շարունակում է շրջափակման տակ պահել Արցախը, ներքաղաքական պայքարում զրո վերջնարդյունքով խաղը լավագույն տարբերակը չէ:

ա/ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Ռուսաստանն ու Ադրբեջանը թույլ չեն տալու նոր ընտրություն կամ ևս մի բան են պոկելու Արցախից/Հայաստանից,

բ/ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի/պաշտոնանկության դեպքում միանաշանակ պնդվելու է և դա արդեն արվում է, որ Վարդանյանը լավ կյանքը թողած եկել էր կանգնելու Արցախի կողքին, իսկ նրա հրաժարականով սկսվում է Արցախի հպատակեցումը Ադրբեջանին (ես մեղմ բառապաշար եմ օգտագործում):

Հնարավոր է երրորդ տարբերակ ընտրել՝ ոչ նախագահը, ոչ պետնախարարը հրաժարական չեն տալիս, որ գոնե մի որոշ ժամանակով կրքերը հանդարտվեն, և բոլորը կրկին կենտրոնանան Արցախի շրջափակման թեմայի վրա:

Ահա հենց այստեղ է, որ հայտարարություններում պետք է խոհեմ լինել և օրինակ, երբ լրջագույն աշխատանք է տարվում ցույց տալու, որ Ադրբեջանը սովի ու հուսահատության է մատնում Արցախը, չհայտարարել, որ շրջափակումը ամբողջական չէ կամ անիմաստ աջակցել Ռուսաստանին, որը միջանցքի փակման թիվ մեկ պատասխանատուն է:

Ակնհայտ է, որ սենյակում շարունակվում է ժողով/պայքարը, և, թվում է նախագահ Հարությունյանը առաջարկել/սպառնացել է հրաժարական տալ, եթե պետնախարար Վարդանյանը հրաժարական չտա, որին, կրկին ենթադրում եմ, հետևեց Վարդանյանի երեկվա հայտարարությունը՝ «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»։

Չափազանց կարևոր է նաև, որ այս պրկված վիճակում կողմերի PR թիմերը վերջ տան պրիմիտիվ հակաքարոզչությանը, մեկին հերոս, մյուս դավաճան ներկայացնելու մոլուցքը: “Թուրքը տեսնում ուրախանում է, Ադրբեջանի ջրաղացին ջուր եք լցնում” պիտակավորումները տեղին չեն, եթե անգամ PR-ի համար շատ լավ է վճարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում