Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ռուսաստանն իրեն այնպես պահեց, որ ամենառուսասերերն անգամ դուրս եկան իր դեմ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում կրկին առկա է որոշակի լարվածություն։ Վարչապետ Փաշինյանին բավականին կոշտ արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նրա որոշ հայտարարություններ նույնիսկ աբսուրդ որակելով։ Այս իրավիճակի շուրջ ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Ռուսասանն իրեն այնպես պահեց, որ նույնիսկ իր սեփական կոմիկը  դուրս եկավ իր  դեմ (Խմբ. նկատի ունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն), էլ ուր մնաց դա չաներ Հայաստանը։  Եթե Ռուսաստանն առիթ չտար, նույնիսկ անմեղսունակները որևէ բան նրան չէին կարող ասել։ Ես չէի ցանկանա քննարկել հայտարարությունների բովանդակցությունը։ Հայ-ռուսական հարաբերություններ  վաղուց գոյություն չունեն, մարդիկ պարզապես ապրում են, գոյատևում, աշխարհը քաոսի մեջ է, ցանկացած պետություն էլ իր շահերն է առաջ տանում։Չկա հարաբերություն, ամեն մեկը մյուսին օգտագործում է իր շահերի համար՝ ընդ որում անձնական շահերի։

Ինձ համար ամենավտանգավոր, ամենաէական հանգամանքն այն է, որ Արցախի դեպքերը, Լաչինի միջանցքի փակումը թուրք-ադրբեջանա-իսյարելական ծրագիր է Իրանի  հանդեպ։ Ռուսաստանն էլ չունենալով գաղափարներ ու պետականություն, այնքան սխալներ է թույլ տվել, որ  նույնիսկ ամենառուսասերներն իր դեմ են դուրս եկել։ Մոսկվան չի կարողանում լուրջ գնահատական տալ նրան, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։

-Բայց խոստովանում է, որ եթե անգամ ինքը լինի խաղաղության պայմանագրի երաշխավորը, Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, քանի որ, ըստ նրա, դժվար է անտեսել այն փաստը, որ Խորհրդային տարիներին Ղարաբաղն Ադրբեջանի  մաս էր։

-28 տարի մի բան էր ասում, մի քանի տարի էլ թող ուրիշ բան ասի։ Երբ Ալիևը դիրք չուներ, նույնիսկ գազանանոցից բերած Էլչիբեյի ժամանակ, տարածաշրջանում ամենահզոր պետությունը համարվում էր Հայաստանը։ Այդ ժամանակ կարելի էր ցանկացած հարց լուծել, բայց փոխարենն ընկավ թալանի հետևից ու մտավ Ռուսաստանի տակ։  Ռուսաստանը համարում է, որ Հայաստանն իր տարածքն է, ոչ թե գործընկերը։ Բայց ամենամեծ վտանգը, կրկնում եմ, կապված է Իրանի հետ։ Հայաստանի, Արցախի խնդիրները կարող էլ ավելի բարդանալ, քանի որ չկա քաղաքականություն, չկա դիվանագիտություն որևէ հարց լուծելու համար։ Ինձ չի հետաքրքրում ինչ ասեց մեկը կամ մյուսը։ Վտանգն արդեն տարածաշրջանում է, նույնիսկ Ադրբեջանի կարճատև հաղթանակը կարող է իր գլխին «սև բերել»։ Վրաստանի հեռու պահելն էլ տարածաշրջանային խնդիրներից ավելի մեծ վտանգ կարող է բերել։ Ոչ մի փող, նավթ իրավիճակը չի փրկելու ու ամենամեծ վտանգը հենց սա է։

-Մենք այս ճանապարհին ունե՞նք գործընկերներ։

-Իհարկե չունենք։ Չի կարող պետական համակարգ չունեցող պետությունն ունենալ դաշնակիցներ։ Ռուսաստանն էլ այսօր ահռելի վտանգների տակ է։ Հիմա իր իսկ քաղաքականության հետևանքով ԽՍՀՄ բոլոր պետությունները, բացի Բելառուսից դարձան իր թշնամին, հենց հնարավորություն ունենան՝ միանգամից շուռ են գալու։ Հայաստանում չկա այս բոլոր վտանգների գիտակցումը։ Հարցն այն չէ՝ Ռուսաստանի կողմից ես, թե ոչ, հարցը վտանգների գիտակցության բացակայությունն է։ Ես ասել եմ, որ մենք հասնելու ենք  այս իրավիճակին։ Նոր անմեղսունակներն էլ չգիտեն, թե ինչպես  վերականգնեն ուժը, չգիտեն ձևը, չգիտեն որ երկրների հետ ինչ հարաբերություններ կառուցել։ Պարզ բաների հասկացողություն նույնիսկ չկա։Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ քո տան մի մասը վերցնում են։ Միթե այդ մարդը կամ այդ քաղաքական ուժը, պետությունը կարող են հավասարը հավասարի հետ խոսել։Ռուսաստանի ասածներին էլ պետք չէ լուրջ վերաբերել, այն էլ աս իրավիճակում, երբ աշխարհի կողմից հարվածների տակ է։ Բոլոր հանրապետություններն իրենց պահանջներն են դնում Ռուսաստանի դեմ։ Այս իրավիճակում  ինչ կասի ՀՀ վարչապետը և թե ինչ կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ես լուրջ չեմ համարում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում