Thursday, 08 06 2023
Այլ ազգերին լցրել են, մեզ էլ փողոց են «քցել»․ Ֆիրդուսի բնակիչ
Հայաստանի ԱԽ քարտուղարը Բելառուս կատարած այցի ընթացքում զենքի գնման նոր հնարավորություններ է փնտրում
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
12:28
Հայտնի են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ուղիղ․ ԵՊՀ-ում մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր՝ միջազգային դատարանների թեմայով
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին
2022թ. նվաճել ենք 107 մեդալ, որը երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է. ԿԳՄՍ փոխնախարար
85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով
2024թ-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել հիփոթեքային ծրագրից
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
Լուրերի օրվա թողարկում 12:00
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը

ՎԶԵԲ-ի փոխնախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը կայցելեն Կովկաս՝ նախ Հայաստան, այնուհետև Վրաստան, որից հետո Ադրբեջան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՎԶԵԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և երկրների վերաբերյալ Բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:

Պատվիրակությունը նախ կայցելի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հանդիպելու նախագահի և նրա տեղակալի հետ։

Վրաստանում ՎԶԵԲ-ի պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։

Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում Մարկ Բոումենը նաև սուվերեն վարկի պայմանագիր կստորագրի Վրաստանի Ֆինանսների նախարարության հետ՝ Թբիլիսիում մետրոյի մինչև 12 կայարանների վերականգնման և արդիականացման համար:

Բաքվում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումներ կկայանան դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։

1992 թ.-ին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկ ոլորտներում ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծ մասը՝ մասնավոր հատվածում:

Անցած տարվա սեպտեմբերին տարածաշրջան էր այցելել ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում