Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Աննախադեպ որոշում. «հետևում» արդեն Շոյգուն ու Պուտինն են

Հայկական լրահոսից դուրս մնաց մի տեղեկություն, որը սակայն իր բովանդակությամբ ու բնույթով թերևս ունի հիմնարար նշանակություն միջազգային այն մեծ դիմակայության, փաստացի հիբրիդային համաշխարհային պատերազմի համատեքստում, որի ամենաթեժ կետն այսօր ուկրաինական պատերազմական թատերաբեմն է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին տարածեց հայտարարություն, որ փոխվել է Հատուկ ռազմական գործողության հրամանատարությունը և զորքերի միավորված խմբավորման հրամանատար է նշանակվել ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը: Նախկին հրամանատար գեներալ Սուրովիկինը, որ այդ պաշտոնին նշանակվեց նախորդ տարվա հոկտեմբերին, նշանակվել է Գերասիմովի տեղակալ: Գերասիմովի մյուս տեղակալն է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարը, իսկ երրորդ տեղակալը՝ ԳՇ պետի տեղակալ Կիմն է: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ փոփոխության պատճառը ռազմական գործողության նպատակների ընդլայնումն է, նաև զորքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելը:

Հարկ է նկատել, որ տեղի ունեցողը սովորական փոփոխություն չէ, ինչպես օրինակ հոկտեմբերին եղավ Սուրովիկինի նշանակման դեպքում, երբ նրանով փոխարինվեց նախորդ հրամանատարը: Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հրամանատար է նշանակվում Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ զինվորականը: Նրանից այն կողմ պաշտպանության նախարարն ու գերագույն գլխավոր հրամանատարն է: Այդ հանգամանքը արդեն իսկ պարզ խոսում է այն մասին, որ կատարված փոփոխությունը չափազանց նշանային է ու կարևոր: Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի խնդիրների մասին ասել, խոսվել, գրվել է շատ, տարբեր աղբյուրներով: Այդ խնդիրները եղել են այնպիսին, որ դրանց մասին չեն կարողացել լռել և արտահայտվել են անգամ ռուսական պետական պրոպագանդայի աղբյուրները:

Բայց, Գերասիմովի՝ ԳՇ պետ լինելու կարգավիճակը այնքան բարձր է, որ ուկրաինական պատերազմի հրամանատարի պաշտոնում նրա նշանակումը ինքնին խոսում է այն մասին, որ որևէ անհաջողություն այլևս հանգեցնելու է ոչ թե ուկրաինական պատերազմի, այլ ՌԴ ամբողջ բանակի ղեկավարի, այսինքն ԳՇ պետի փոփոխության: Իսկ դա ինքնին նշանակում է, որ ուկրաինական պատերազմում ռուսական զորքի հրամանատարական դասը գերբարձրացնելն ու ՌԴ ԳՇ պետի մակարդակ հասցնելը պայմանավորված չէ լոկ նախորդ հրամանատարների անհաջողությունների հանգամանքով, այլ դրված են թերևս «ամեն գնով» հաջողություններ ապահովելու և բեկումնային փոփոխություններ արձանագրելու խնդիրներ, այլապես, ինչպես  վերը նշեցի, Գերասիմովի «հետևում արդեն Շոյգուն ու Պուտինն» են:

Իհարկե այլ հարց է, որ Շոյգուն ու Պուտինն էլ, հնարավոր է էլի ռուսաստանյան պաշտոնյաներ, ուզում են այդ կերպ ազատվել Գերասիմովից և այդ իսկ պատճառով արդեն անմիջականորեն հենց նրա վրա են դրել պատերազմի վիճակի պատասխանատվությունը: Բայց, անգամ այդ դեպքում դա էլ կնշանակի, որ Գերասիմովը՝ կամ հանձնվելու է, կամ իր հերթին Ուկրաինայում կռիվ է տալու իր դիրքի, իսկ գուցե նույնիսկ կյանքի համար: Իսկ սա իսկապես աննախադեպ իրավիճակ է, որն էապես բարձրացնում է մի կողմից պատերազմի անկանխատեսելիությունը, իսկ մյուս կողմից՝ թերևս նաև մասշտաբը և ուժգնությունը: Ավելորդ է խոսել, թե ուկրաինական պատերազմն ինչ անմիջական ազդեցություն ունի մի շարք այլ ռեգիոնների, այդ թվում Կովկասի իրավիճակի համար: Եվ թող ամենևին չթվա չափազանցություն, եթե դիտարկենք ընդհուպ այն, որ Գերասիմովի նշանակումն ու հետագա գործողությունները կարող են շատ բան որոշել հենց Լաչինի միջանցքի իրավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում