
Օրերս «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է ձայնագրությունը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ ձայնագրության մեջ, որի իսկությունը չի հաստատվել, Գիուլի Ալասանիան ընդդիմության ներկայացուցիչներին «մակաբույծներ» է անվանում։
Ձայնագրության մեջ Գիուլի Ալասանիան խոսում է նաև Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադառնալու ռուսական գործոնի մասին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ աուդիոձայնագրությունն արվել է մինչ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան ժամանելը, և հայտնի չէ, թե ում հետ է խոսում Գիուլի Ալասանիան։
Գուլիա Ալասանիան արդեն մեկնաբանել է այդ ձայնագրությունը։ «Սա անհեթեթություն է։ Որտեղի՞ց եկան, ի՞նչ ձայնագրություն, ինչու՞ են հիմարացնում։ Ես չեմ լսել այս ձայնագրությունը, չեմ ուզում և ժամանակ չունեմ։ Բոլորը կարող են տեսնել, թե ինչով եմ ես զբաղվում»,- ասել է Գիուլի Ալասանիան։