Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու քայլին արձագանքել են միջազգային տարբեր կառույցներ, սակայն ժամանակն է, որ խոսքերից անցում լինի գործին:

Նման կարծիք է հայտնել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Դա շատ կարևոր է, այլապես ստեղծված իրավիճակում կանգնած ենք էթնիկ զտման առջև, մարդկանց կյանքներն ուղիղ վտանգի տակ են: Շրջափակումից մեկ ամիս անց կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ և հետևողականորեն իրականացվող համակարգային խախտումների հետ, ինչը այլ լեզվով կամ միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ: Այո, սա հանցագործություն է, և փաստերն առավել քան խոսուն են:

Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականություն»,- ասել է Ստեփանյանը:
 
Անդրադառնալով մարդու իրավունքների համատարած խախտումներին՝ Արցախի ՄԻՊ-ը առաջնահերթ ներկայացրել է կյանքին անմիջականորեն առնչվող իրավունքների խախտումները. «Սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը հստակ ամրագրում է յուրաքանչյուր մարդու և իր ընտանիքի պատշաճ սնվելու և բավարար կենսամակարդակի իրավունքը, ինչը նշանակում է ֆիզիկական և տնտեսական հասանելիություն ունենալ սննդամթերքին և դրա մատակարարումներին, բժշկական սպասարկմանը, պլանային վիրահատություններին, որոնք նման պայմաններում չեն կարող իրականցվել պատշաճ կերպով: 120 000 մարդ մեկ ամիս շարունակ ուղիղ զրկված է այս իրավունքներից: Եվ ինչպե՞ս այլ ձև կոչենք սա, եթե ոչ հանցագործություն»,- ասել է Ստեփանյանը:
 
Նա ընդգծել է, որ նույն միջազգային իրավունքը՝ Հռոմի ստատուտը, հստակ արձանագրում է, որ մարդկանց սովամահության մղելը համարվում է պատերազմական հանցագործություն:
 
Անդրադառնալով ազատ տեղաշարժի իրավունքին՝ պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է, որ այն նույնպես ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
 
«Այնտեղ հստակ արձանագրված է, որ մարդը տեղից-տեղ փոխադրվելու իրավունք ունի: Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը ստանձնել է պատասխանատվություն և պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժը և արդեն մեկ ամիս շարունակ Ադրբեջանը ուղիղ կերպով չի կատարում իր պարտականությունները»,- ասել է նա:
 
Խոսելով բաժանված ընտանիքներից, որոնց մի մասը գտնվում է Արցախում, իսկ մի մասը Հայաստանում՝ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ յուրաքանչյուր անձ ունի ընտանեկան կյանքի իրավունք, և այս պարագայում տեսնում են, որ այս իրավունքը ևս ուղիղ սպառնալիքի տակ է:
 
Անդրադառնալով խոցելի խմբերին՝ երեխաներ իրավունքներին, նա նշել է, որ 30 000 երեխա այսօր Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվեցիայով սահմանված անվտանգ և ապահով միջավայրի, առողջ սննդի, բարձրորակ առողջապահության իրավունքից: «Եվ միջազգային արձագանքը այս հարցում պետք է շատ հստակ լինի, այլապես մենք իրապես կանգնած ենք շատ մեծ հումանիտար ճգնաժամի և աղետի առջև»,- եզրափակեց Գեղամ ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում