Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել Լիբիայում տիրող իրավիճակի շուրջ հայտարարությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում լիբիական ժողովրդի կամքին և հայտարարում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդին ճանաչում է որպես Լիբիայի օրինական իշխանություն։