Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեք բուժառուները Հայաստան են տեղափոխվել երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին։