Փաստ է, հայկական երկու պետությունների միջև որոշակի տարակարծություններ կան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորը կարծում է, որ եթե ՀՀ-ն որոշակի դիվանագիտական հռետորաբանություն է փոխում, պարտադիր չէ Արցախը դրա հետ համաձայն լինի. «Արցախի ԱԽ հայտարարությունից հետո պետք է փնտրել` որտեղ է խնդիրը, աստառը երեկվա ասուլիսն էր:Եթե իրավիճակը այդպես է ներկայացվում, ապա տրամաբանությունից զուրկ են նախկինում կատարված քաղաքական քայլերը»: