Ալիևի մեսիջը պարզ էր՝ ճնշել ենք, շարունակելու ենք ճնշել:»Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև միշտ էլ տարակարծություններ եղել են. «Համաձայն չեմ, որ Արցախի ԱԽ հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են դրվում: Արցախցիները ցույց են տվել, որ չեն ուզում կյանքն ավարտել խմբակային ինքնասպանությամբ: Պատերազմից երկու տարի անց տեղափոխվում ենք իրականություն. փրկիչներ չեն լինելու»: