Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արցախի ԱԽ հայտարարությունն ու մտահոգությունը. բովանդակային հիմքի հրամայականը

Արցախի անվտանգության խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած մի շարք մտքերի կապակցությամբ, դրանք գնահատելով մտահոգիչ: Իհարկե Աևրցախի ԱԽ-ն չի հստակեցնում հայտարարության մեջ, թե հատկապես որ մտքերն են մտահոգիչը: Թերևս, նկատի է առնվում այն, որ չկա մի երկիր՝ ըստ Հայաստանի վարչապետի, որը Արցախը չի դիտարկել կամ դիտարկում Ադրբեջանի մաս: Իհարկե լավ կլիներ, որպեսզի Արցախի ԱԽ-ն ոորևէ կերպ մանրամասներ, թե հատկապես ինչ մտքերի մասին է խոսքը, որպեսզի չլինեն տարաբնույթ ենթադրություններ, այլ ծավալվի քաղաքական բանավեճ ու քննարկում: Որովհետև, ինքնին հանգամանքը, որ Հայաստանի և Արցախի միջև կարող է լինել քաղաքական բանավեճ, քննարկում, քաղաքական կարծիքների տարբերություն, ոչ միայն վատ չէ, այլ թերևս կարող է լինել օգտակար: Բայց, դրա համար պետք է քաղաքական առարկա:

Արցախի ԱԽ հայտարարությունը չունի այն, այլ ունի իր հերթին հարցեր ու տարակույս առաջացնող կոչ-հռչակագրի բովանդակություն: Արցախի ԱԽ-ն հայտարարում է, որ գիտակցում են ընտրած պայքարի հնարավոր հետևանքները, բայց չեն շեղվի ինքնորոշման ուղեգծից, իսկ Հայաստանին էլ կոչ են անում օգտագործել միջազգային սուբյեկտի հնարավորությունն ու լծակները արտաքին ամբիոններում Արցախի ինքնորոշման հարցը բարձրաձայնելու համար: Սկզբունքորեն բարդ է պատկերացնել, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը իջեցնի «նշաձողը»:

Բայց, բարձր նշաձողը պահանջում է նաև քաղաքական բովանդակության բարձրություն, առանց որի, այդ նշաձողը կարող է դառնալ խանգարող գործոն, իսկ հետևանքները՝ որոնց գիտակցման մասին խոսում է Արցախի ԱԽ-ն, կարող են լինել իսկապես ծանր: Ըստ այդմ, ԱԽ հայտարարությունն ունի քաղաքական սպասարկման կարիք՝ հենց Ստեփանակերտում, Ստեփանակերտից, քաղաքական, իրավա-քաղաքական բովանդակությամբ, ներքին կյանքի կազմակերպման կարևոր խնդիրներին զուգահեռ: Այլապես, Արցախի ինքնորոշման իրավունքը կստացվի քաղաքականապես բովանդակազուրկ, ինչը ինքնաբերաբար կզրոյացնի այդ ինքնորոշման իրավունքի մասին Հայաստանի որևէ հայտարարություն կամ դիվանագիտական ջանք: Մեծ հաշվով հենց դա է տեղի ունեցել անցնող ավելի քան երկու տասնամյակում, երբ ինքնորոշման անունը մնացել է, իսկ գործնականում Արցախը դադարել է լինել քաղաքական բովանդակության կրող սուբյեկտ, դառնալով Հայաստանի քաղաքականության կցորդ: Այդպիսով, Արցախի ԱԽ հայտարարության արժեքը կամ նշանակությունը «կախված է օդում»  և կմնա այնքան, քանի դեռ դրա տակ չի դրվել քաղաքական բովանդակության ստեղծարար գործընթաց: Դրա  համար իհարկե պահանջվում է Արցախի ներքին կյանքի, ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքի հիմնարար որակական վերափոխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում