Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանամետ կեցվածքի ֆոնին այլևս անհնար է չքննադատել Կրեմլին, բայց էականն այն է՝ Հայաստանը 2024-ին կվերակնքի՞ ՀԱՊԿ պայմանագիրը

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջնային մտահոգությունն ու օրակարգը առաջին հերթին Ռուսաստանի հետ եղել է այն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը: Ըստ նրա՝ սա եղել է ՌԴ-ի հետ հաղորդակցության հիմնական թեման:

«Իմ կարծիքով՝ այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների, գործընկերների համար:

Երևանում կայացած գագաթնաժողովում Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրը այն էր, որ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք, որ առանց այս գծի արձանագրման մենք որևէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում», – ասաց նա՝ հավելելով, որ այս խոսակցությունը շարունակում է մնալ օրակարգային։

Նա հավելեց, որ ըստ էության, Ռուսաստանի կողմից «չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, թե ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որևէ նոր բան է տեղի ունենում.«Նիկոլ Փաշինյանի ազատությունը ինքնուրույն արտաքին քաղաքականություն  վարելու հետ կապված շատ նվազ է։ Այն, որ քննադատություն է հնչում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ իր շուրթերից՝ ես չեմ  կարծում, թե դա վկայում է արտաքին քաղաքականության մեջ  ինչ-որ նոր փոփոխության մասին։ Պարզապես հանրային տրամադրություններն այնպիսին են, որ այլևս թողնել անհետևանք ու անարձագանք  Ռուսաստանի Դաշնության բացահայտ ադրբեջանամետ, թուրքամետ դիրքորոշումներն անհնար է։ Ուստի ՀՀ ղեկավարությունը պետք է ինչ-որ քննադատություն հնչեցնի, բայց գործնականում ինչ-որ քայլ չի իրականացվում։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության բոլոր ռազմական պայմանագրերին, ՀԱՊԿ-ին իր անդամությանը»։

Դիտարկմանը, թե նաև չեղարկվում է Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները, Ղուկասյանը նկատեց.«Սա էական նշանակություն չունի։ Էական քայլերը, որ ակնկալվում են Հայաստանից՝ հետևյալն են. Հայաստանը վերջիվերջո կատարելո՞ւ է Եվրամիության հետ կնքված պայմանագրի պարտավորությունները, թե ոչ։ Այսօր Հայաստանը դրանք չի կատարում։ Երկրորդ, Հայաստանը պատրա՞ստ է ընդունել, իրավական փաստաթուղթ դարձնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որակը, այն, ինչ ԱՄՆ-ն ներկայացրեց Հայաստանի հետ հարաբերվելու ռազմավարության տեսքով։ Պատրա՞ստ է  Ֆրանսիայի հետ հաստատել ռազմական համագործակցության համաձայանգիր։ Այս արմատական հարցերի պատասխանը շարունակում է մնալ բացասական։ Հայաստանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ զարգացնել,  Ֆրանսիայի հետ հարաբերություններ նախաձեռնել ու չի կատարում իր պարտավորությունները Եվրամիության հետ պայմանագրի մասով։ Այս ֆոնի վրա՝ ՀԱՊԿ զորավարժություններն արվել են, թե ոչ, կամ փորձել ներկայացնել, որ տեսեք՝ մեր քաղաքականության մեջ փոփոխություն կա, վստահաբար չկա։ Իսկ թե ինչու չեղան զորավարժությունները, ապա հնարավոր է  նաև  ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները, որոնք Ադրբեջանի գործընկերներն ու իրական դաշնակիցներն են,  հետաքրքրված չեն Հայաստանում իրենց զորքերի զորավարժություններով»,-ընգծեց նա։

Մեր այդ դիտարկմանը, թե այդ դեպքում նրանք կծանուցեին, որ զորավարժություններին չեն մասնակցում, քաղաքագետը նկատեց.«Դա արդեն այն դիվանագիտական խաղերն են, որ իրականացվում են։ Եկեք հարցին ըստ էության նայենք։ Բելառուսն Ադրբեջանի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի և Հայաստանի նկատմամբ ի՞նչ դիրքորոշում, նույնն էլ ՀԱՊԿ մյուս անդամները։ Բոլորը բացասաբար են վերաբերում Հայաստանին ու դրական՝ Ադրբեջանին։ Այդ պետությունների ղեկավարությունները  շնորհավորել էին Ադրբեջանի ղեկավարությանը Արցախի  դեմ հաջողված ագրեսիայի կապակցությամբ։ Ինչի՞ մասին ենք խոսում։ Կասեինք՝  ինչ-որ բան է փոխվել, երբ տեսնեինք, որ ՀԱՊԿ-ը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ, բայց այդպիսի բան չկա։ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները շարունակում են մնալ իրենց դիրքերում, Հայաստանից էլ ակնկալում են, որ այս վիճակում մնա։ ՀՀ ղեկավարությունն էլ, մեծ հաշվով դժգոհություն է հայտնում, բայց իրավիճակը դրանից չի փոխվում»։

Ղուկասյանը հիշեցրեց՝ 2024 թվականին Հայաստանը պետք է որոշի՝ շարունակո՞ւմ է ՀԱՊԿ պայմանագիրը, վերակնքո՞ւմ է, թե՞ ոչ.«Դրանից վեց ամիս  առաջ ՀՀ ղեկավարությունը տեղեկացնում է այդ  կազմակերպությանը՝ շարունակու՞մ է մնալ այնտեղ, թե՞ ոչ։ Այսօր մենք տեսնում ենք ՀՀ ղեկավարության դիքորոշումն առ այն, որ մտադիր է շարունակել մնալ ՀԱՊԿ անդամ։ Այս տարի Հայաստանը հնարավորություն ուներ չվերակնքել Ռուսաստանի հետ ընդհանուր օդային հակաօդային պաշտպանության ու  համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագիրը։ Բայց ո՞րն է պետության դիրքորոշումը, վերահաստատեց չէ՞ այդ պայմանագրերը ևս հինգ տարով։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ այս կոնկրետ իշխող ուժն այս հարցերում ունի հստակ կուրս ու մտադիր է  ՌԴ-ի կողմից առաջարկվող ծրագրերը մինչև վերջ տանել առաջ՝ այդ թվում և տարածաշրջանում մեզ վերաբերող հարցերում։ Տեսնում ենք, թե Հայաստանն ինչպիսի մեծ զիջումների է գնացել Ղարաբաղի հարցում։ Ըստ էության հրաժարվել է  բացի հումանիտար որևէ այլ  դերակատարությունից, ամբողջ պատասխանատվությունը հանձնել է Ռուսաստանին և այսօր մենք ոչ մի բան չենք կարող անել, որպեսզի ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցների դրության վրա ինչ-որ ձևով դրական ազդեցություն ունենանք»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում