Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

«Սպիտակամորթ» ջահելների կատարյալ ձախողումը

WikiLeaks-ի հերթական հրապարակումներից մեկում նշվում է այն մասին, թե ինչպես դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի խորհրդական Միքայել Մինասյանը, ով նաև նրա փեսան է, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթընին ասել է նախագահ դառնալուց հետո օլիգարխիային և թաղային հեղինակություններին սանձելու Սերժ Սարգսյանի մտադրության մասին: Ի դեպ, այն, որ այդ պնդումը եղել է նախագահի ընտրությունից հետո փետրվարյան ցույցերի օրերին, հուշում է, որ Միքայել Մինասյանն այդպիսով կարող էր ընդամենը փորձել ամերիկացիներից աջակցություն ակնկալել Սերժ Սարգսյանի համար:

Ու չի բացառվում, որ այդ ակնկալիքը նա ստացել է, քանի որ դրանից հետո նույն Փենինգթընը իր ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որը պետք է ԱՄՆ-ին: Բայց արդյո՞ք արդարացնելով Սերժ Սարգսյանի ակնկալիքները` ԱՄՆ-ն ստացավ իր ակնկալիքների արդարացում անցած երեք տարիների ընթացքում, և արդյո՞ք Սերժ Սարգսյանն արեց այն, ինչի համար որ ԱՄՆ-ն իրեն համարում էր «այն նախագահը, որը ԱՄՆ-ին պետք է»: Դժվար է ասել, քանի որ քաղաքականությունն այսբերգի նման որքան ջրի երեսին է, մի քանի այդքան էլ` ջրի տակ: Բայց երբ փորձում ես այն ենթարկել կոնկրետ տեղեկատվության հիման վրա կոնկրետ դիտարկումների, ապա պետք է որ ակնհայտ լինի, որ ԱՄՆ ակնկալիքները չեն արդարացել:

Մասնավորապես, դառնալով նախագահ, Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի նեղել թաղային հեղինակություններին և օլիգարխ-բարոններին, եթե իհարկե նրանք չեն խախտել իշխանության հանդեպ արարողակարգի կանոնները: Ավելին` թաղային հեղինակություններն ու օլիգարխ-բարոնները սկսել են իրենց ավելի լավ զգալ, նորանոր մոնոպոլ ոլորտներ ձեռք բերել, օլիգոպոլ դիրքերն ամրացնել: Իսկ եթե որևէ մեկի դիրքերը երերացել են, ապա զուտ քաղաքական նպատակներով` տնտեսության վերաբաշխման տրամաբանության շրջանում, երբ ասենք` Քոչարյանին հավատարիմ օլիգարխի փոխարեն առաջ է մղվել Սերժ Սարգսյանին հավատարիմ օլիգարխը:

Եթե ԱՄՆ-ը հենց դա էր ակնկալում, ապա իհարկե խոսքերն ավելորդ են, բայց եթե ԱՄՆ-ը Հայաստանում ակնկալում է իսկապես կառավարման որակի փոփոխություն, արդարացի կառավարում և իշխանական համակարգի թե՛ տարիքային, թե՛ որակական սերնդափոխություն, ապա այդ դեպքում խոսքերը էլ ավելի ավելորդ են, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանն այդ սերնդափոխությունն ուղղակի տապալել է: Իսկ եթե ինչ-որ բան էլ արվել է, ապա այնքան դանդաղ, այնքան փոքր, այնքան հեղհեղուկ, որ այդ արվածը շատ արագորեն ենթարկվել է համակարգային «ուծացման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում