
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 5-8-ը 13 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Նման տարածքների հրդեհներ են բռնկվել
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 200 քմ,
Արարատի մարզի Նոյակերտ գյուղում՝ 1000 քմ,
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում՝ 400 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 20 հա,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.3 հա, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր քաղաքում՝ 5200 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 200 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 5000 քմ, Դիլիջան քաղաքում՝ 3000 քմ։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 22․8 հա տարածքում։