Thursday, 30 03 2023
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Այնպես արեք, որ ցրտահարումներ չլինեն․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
Պաշտոնյան կազատվի աշխատանքից, եթե չհարգի պետական սիմվոլը, դրոշը պետք է պատշաճ վիճակում լինի
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար
Եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է․ Քերոբյան
Շրջափակումը մի օր կավարտվի, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահի կոչը
ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ ՀԾԿՀ նախագահ
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար
2022-ի օգոստոսի պայմանավորվածությունն ու Շուշին շրջանցող ճանապարհի հարցը
12:24
Իսրայելը չի բավարարում ԱՄՆ անայցագիր մուտքի պահանջները. պետքարտուղարությունը հակասել է Նեթանյահուի հայտարարությանը
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
«Սուրմալու» տոնավաճառը վերաբացվել է
Որքան շատ ասենք՝ «սպասիբը, Ռասիյա»՝ մեր վիճակն ավելի է վատանալու

Էրդողանի ժեստը Հայաստանի ուղղությամբ. իրական հասցեատերը

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, ինչի շուրջ պայմանավորվածության մասին հայտնի էր դարձել դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցած հատուկ բանագնացների չորորդ հանդիպման արդյունքում: Պայմանավորվածության հարցը քննարկել էին նաև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպած Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եվ ահա, հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը չեղարկելու մասին:

Հայաստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ կիրագործվի նաև հուլիսի 1-ի մյուս պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Հայաստանը հայտարարել է նաև, որ շարունակելու է հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ իր կառուցողական արձագանքը՝ հարաբերությունը կարգավորելու և հայ-թուրքական սահմանը բացելու համար: Անկարայի քայլը տեղի է ունենում փաստացի պայմանավորվածության մասին ազդարարելուց վեց ամիս անց, մի իրավիճակում, երբ Ադրբեջանն արդեն մոտ մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, իսկ Անկարան բաց աջակցություն է հայտնում Բաքվի այդ գործողությանը:

Արտգործնախարար Չավուշօղլուն օրերս հայտարարել էր, թե Լաչինի միջանցքում իրավիճակը ցույց կտա Հայաստանի անկեղծությունը: Թե ինչ անկեղծության մասին էր հայտարարում Չավուշօղլուն, պարզ չէ, սակայն օրեր անց Անկարան քայլ է կատարում հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության գոնե մի մասի ուղղությամբ: Միաժամանակ, այդ քայլը թերևս արժե դիտարկել նաև այլ գործընթացի ֆոնին: Մոսկվայում տեղի է ունենում թուրք-սիրիական բանակցություն՝ Էրդողան-Ասադ հանդիպումը կազմակերպելու համար: Օրեր առաջ ՌԴ մայրաքաղաքում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզությունների ղեկավարները:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հանդիպման կապակցությամբ, որում թերևս քննարկվել է Էրդողան-Ասադ հանդիպում կազմակերպելու հարցը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ինքը հավանաբար կհանդիպի Սիրիայի նախագահին: Արդյո՞ք Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի չեղարկումը հնարավոր է դիտարկել այդ գործընթացի համայնապատկերում:

Բարդ է ասել, սակայն թերևս կասկած չկա, որ հայ-թուրքական հարաբերության գործընթացը Անկարայի համար դիտարկվում է թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ իր հարաբերության համատեքստում: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները նախօրեին դժգոհություն էր հայտնել թուրք-սիրիական կարգավորման հեռանկարի առնչությամբ: Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե Նահանգները թե ինքը չի հաստատի հարաբերություն Ասադի իշխանության հետ, թե չի ընդունի այլ երկրների հարաբերությունը: Միաժամանակ, հայտնի է, որ ԱՄՆ դրական է վերաբերում հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը և չի բացառվում, որ Էրդողանն այդ ուղղությամբ քայլով փորձում է բալանսավորել ԱՄՆ վերաբերմունքը: Առավել ևս, որ այդ «»բալանսը» նրա համար կարևոր է առաջիկա գլխավոր խնդրի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրության հարցը լուծելու համար: Իսկ դա Էրդողանի համար բավականին բարդ հարց է, եթե նկատի առնենք այն, որ Թուրքիայում տնտեսական վիճակը շարունակում է լինել լարված, իսկ թուրքական ընդդիմությունը մտադիր է առաջադրել միասնական թեկնածու: Էրդողանն օրերս հայտարարել էր նաև, թե չի բացառում, որ հունիսին տեղի ունենալիք նախագահի ընտրությունը կարող է լինել արտահերթ և անցկացվել օրինակ ապրիլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում