Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

ԱԱԾ-ում ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ կներդրվի

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքներում։

Առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մար­­մին­նե­րում պե­տական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­­նեու­թյան իրակա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար: Ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլա­նա­վոր­ման, վե­րահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նա­կը, ինչպես նաև հավելավճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

«Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը: Միա­ժա­մանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հա­վե­լավճար ստանալու կամ հավե­լավճա­­րի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդ­յունք­նե­րով հավելավճար ստա­նալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը կհաշ­վարկվի այդ իրավունքի ձեռք­բերման օրվանից:

Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պե­տա­կան սահմանի պահ­պանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում, կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հա­վե­լավճա­­րի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը կսահ­ման­վեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրա­մանով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­­­ձատ­րության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ածանցյալ են «Ազգային անվտան­­­գու­թյան մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավա­կար­գա­վորումներից:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում»,-նշվում է հիմնավորման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում