Ամանորյա իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2022 թվականը բացառիկ ձեռքբերումների տարի էր: Հայաստանը հայտնվեց տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշի 11-րդ հորիզոնականում՝ ներդրումային և տնտեսական ազատության առաջատար երկրի միջազգային ճանաչում ստանալով: Սա տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ կառավարությունը հավատարիմ է մնացել համակարգային բարեփոխումներ իրականացնելու գործելակերպին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տ.գ.թ, դոցենտ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ:
Նրա խոսքով` տնտեսական բարձր ցուցանիշը կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է. 7 տոկոսը բավականին մեծ տնտեսական աճ է:2023-ին ևս դրական արդյունքներ կլինեն տնտեսության մեջ: Տնտեսական բարձր ցուցանիշը Հայաստանին ներդրումային գրավչություն է տալիս»: