ՌԴ-ի համար ցանկալի է Հայաստանը լինի իր կողմից կառավարվող տարածք, անկախ բնակչության քանակից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Պատգամավորը կարծում է, որ այս լարվածությունը բխում է ՌԴ-ի ու Ադրբեջանի շահերից. «ՌԴ-ի համար վատ չի լինի, որ 40 հազար զայրացած արցախցի գան Հայաստան ու պահանջեն իշխանափոխություն: Մենք Ադրբեջանի հետ պետք է գնանք ուղիղ երկխոսության»: