Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իրավիճակը փակուղային է. ԱԳՆ-ի հայտարարութունը ՌԴ-ի հետ կապված ինչ-որ բան փոխելու վերջին հույս ու փորձն է

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։ Պաշտոնական Երևանը նաև անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:Ադրբեջանական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, Երևանը միանգամայն անհիմն է որակում, ինչի ապացույցն է համարում առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստան:

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են, ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն», – նշված է հայտարարության մեջ:

Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է, հավելում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Պաշտոնական Երևանը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այդ փաստին.«Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Հայաստանի համար իրավիճակը փակուղային է.«Երկրի ներկա ղեկավարությունն անզոր է որևէ կերպ ազդել  ստեղծված  իրավիճակի կարգավորման վրա։ Տեսնում ենք, որ բոլոր հրապարակային և ոչ հրապարակային դիմումները Ռուսաստանին որևէ արդյունք չեն տալիս։ Դրանով է պայմանավորված ներկայիս հայտարարությունը.դա վերջին փորձն  ու հույսն է, որ ինչ-որ բան կփոխվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ակնհայտ է, որ Լաչինի միջանցքը հատուկ պահպանվող տարածք է, և այնտեղ չի կարող խաղաղ հավաք իրականացնել ո՛չ հայկական կողմը՝ քաղաքացիական անձինք, ո՛չ էլ ադրբեջանական կողմը. «Պարզ է, որ Ռուսաստանն այդ իրավիճակի հետ կապված քաղաքական շահեր ունի, որի պատճառով էլ և ռուսական զինվորները թույլ են տվել, որ այդ հավաքը տեղի ունենա»։

Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, որև ներկայիս կառավարությունը հնարավորություն ունի եվրոպական մայրաքաղաքների հետ որևէ լուրջ քաղաքականություն մշակել ու իրականացնել. «Որովհետև անհնար է պահպանել այն դիրքը, որ Հայաստանն այսօր ունի։ Հայաստանն այսօր ագրեսոր Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ ունի ստորագրած համապատասխան հուշագրեր, որտեղ Հայաստանն, ըստ էության դատապարտում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը, եվրոպական քաղաքականությունն անվտանգության ոլորտում։ Հայաստանն այդ պայմանագրերով Ուկրաինայում պատերազմի պատասխանատվությունը դնում է ՆԱՏՕ-ի վրա։ Նման քաղաքական քայլերը չեն կարող անհետևանք մնալ։ Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը դիտարկվում է որպես Կրեմլի խամաճիկ, որից ոչ ոք չի ակնկալում որևէ լուրջ քաղաքականություն»։

Ղուկասյանի խոսքերով՝ Հայաստանն անցած տարվա ընթացքում ռազմավարական հարաբերություններ հաստատելու առաջարկ ստացավ Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, սակայն այդ ամենը ՀՀ ղեկավարության կողմից մերժվել է. «Եվ ենթադրել, որ կարող են ինչ-որ սպասումներ լինել՝ անհիմն է։ Ես այդպիսի սպասումներ չունեմ, ենթադրում եմ, որ եվրոպական մայրաքաղաքներն ու ԱՄՆ-ն՝ նույնպես»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում