Ցխալտուբո բալնեոլոգիական հանգստավայրի ևս հինգ լքված առողջարան Վրաստանի կառավարությունը նախատեսում է փոխանցել Կատարի ներդրումային խմբին։
Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նրա խոսքով՝ Կատարի ներդրումների հաշվին Ցխալտուբոյում կստեղծվի բարձր մակարդակի հյուրանոցային, վերականգնողական և առողջարանային միջավայր։ Խոսքը տարբեր դասի հյուրանոցների ցանցի մասին է։
Նախարարը չի նշել, թե կոնկրետ ինչ առողջարաններով է հետաքրքրվել Կատարի ներդրումային խումբը, սակայն ասել է, որ մասնավորեցման նվազագույն արժեքը կկազմի մոտ 4.5 մլն դոլար, իսկ ներդրողի պարտավորությունները՝ մինչեւ 15 մլն դոլար: