Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել օգնության հասնել արցախահայությանը

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Այս մասին հաղորդում է Բասի և Գրեգորյանի հրապարակած նամակը:

Ըստ նամակի հեղինակների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել, և նրա գործողությունների հետևանքով այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները բախվել են ցրտից, սովից ու դեղորայքի պակասից դանդաղ մահվան դատապարտվելու սպառնալիքին:

«Հումանիտար աղետի պատճառը Արցախի ժողովրդին պաշարմամբ պատանդ պահող միտումնավոր շրջափակումն է՝ իրականացված Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից, ռուսական զորքերի աջակցությամբ։ Այս անօրինական շրջափակման միջոցով երկու բռնապետությունները ցանկանում են պատժել Արցախին և Հայաստանին, որոնք համարձակվել են տարածաշրջանում առաջ տանել ժողովրդավարությունը և կայունությունը», – նշում են նամակի հեղինակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից համարձակ գործողությունների բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հայերի ներկայության ցեղասպանական ոչնչացման:

Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծված ծանր իրավիճակը՝ Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Ջո Բայդենին կոչ են անում օգնության հասնել Արցախի ժողովրդին հետևյալ կերպ.

Տրամադրել ԱՄՆ-ի ուղիղ մարդասիրական աջակցությունն Արցախին, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք:

Հստակ ուղերձ հղել Պուտինին ու Ալիևին, որ ԱՄՆ-ն պահանջում է և գործողություններ կձեռնարկի՝ երաշխավորելու անվտանգ թռիչքների իրականացում Արցախի բնակչությանն օգնություն հասցնելու համար:

Դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման համար՝ երաշխավորելով արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
Պնդել, որ Արցախում ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ:

Շոշափելի գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ և պատասխանատվության ենթարկել այդ երկրին իր պատերազմական հանցագործությունների համար՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի և Մագնիտսկու ակտի:

Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն անգործ չի հետևի, թե ինչպես են ագրեսիվ բռնապետություններն իրենց ժողովրդավարական հարևանների դեմ ցեղասպանական քաղաքականություն վարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում