
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Անցնող տարին բարդ, դժվարություններով ու չպլանավորված աշխատանքով լի տարի էր, բայց, այդքանով հանդերձ, մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները և լուրջ արդյունքներ գրանցել։
Վստահաբար 2023-ին էլ կլինեն դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, սակայն աշխատասիրության, գործին նվիրումի և բարձր պատասխանատվության շնորհիվ պետք է հաղթահարենք նաև այդ դժվարությունները։
2023 թվականին մենք նույն ջանասիրությամբ պետք է շարունակենք աշխատել ու արարել՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
Թող ձախողումներն ու անհաջողությունները մնան արդեն պատմություն դարձող անցնող տարում և թող գալիք՝ 2023 թվականը, լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի։
Անսպառ սեր ու ջերմություն ձեր ընտանիքներին։
Շնորհավոր Նոր տարի»։