Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 44 երթուղային միկրոավտոբուսի սրահում, ուղևորուհիներից մեկի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և վարորդական իրավունքի վկայականը:
Նույն օրը երեկոյան ոստիկանության աշխատակիցները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:










































