
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն անմիջական մասնակցություն է ունեցել Դոնբասի հակամարտության կարգավորման գործընթացին եւ 2015 թվականին Մինսկի համաձայնագրերի ստեղծմանը, հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի խոսքերն այն մասին, որ այդ պայմանավորվածություններն անհրաժեշտ են եղել Կիեւին «շունչ քաշելու» եւ ուկրաինական բանակին՝ նոր հակամարտությանը նախապատրաստելու համար:
«Այո, Անգելա Մերկելը ճիշտ էր այդ հարցում։ 2014 թվականից Ուկրաինան ուժեղացրել է իր ռազմական ներուժը, այն բոլորովին այլ է դարձել, քան 2014 թվականին։ Այն դարձավ ավելի լավ պատրաստված և հագեցած: Մինսկի համաձայնությունների արժանիքն այն է, որ նրանք ուկրաինական բանակին նման հնարավորություն են տվել», — ասել է Օլանդը Kyiv Post պարբերականին տված հարցազրույցում։