«Մեր փոքրիկներին ոչինչ չպետք է խոչընդոտի զգալու ամանորյա հրաշքը: Հեռավոր Լապլանդիայից Հայաստան հասած Ձմեռ պապը նույնիսկ հիվանդանոցի պատերն է կարողանում մագլցել՝ երեխաներին փոխանցելու ժպիտներ ու նվերներ: Տարին դիմավորեք խաղաղ Հայաստանում, սիրելի՛ փոքրիկներ, արագ առողջացեք ու ձեր մանկությունն անցկացրեք գունավոր ու պայծառ միջավայրում: Թո՛ղ պատերազմներն ու հիվանդությունները մնան անցնող տարում, ու այսուհետ Ամանորը դիմավորեք կենտրոնի պատերից դուրս:
ԻՀԱԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում FlySanta նախաձեռնությանն ու թիմի բոլոր անդամներին՝ կենտրոնում բուժվող երեխաներին տոնական տրամադրություն փոխանցելու, պրոֆեսիոնալիզմի և անսահման հոգատարության համար: Թող որ նոր տարում ձեր բարի նախաձեռնությունները շարունակական լինեն»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ: