
Սամարայի համալսարանի գիտնականները տիեզերքը խոշոր աղբից մաքրելու նոր ձեւ են մշակել: Խոսքը վերաբերում է մասնավորապես մի քանի տոննայանոց հրթիռներին, որոնք հնարավոր է ընկնեն Երկիր: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Acta Astronautica» ամսագրում:
Մերձավոր տիեզերքը մեր մոլորակի էկոհամակարգի մի մասն է: Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով, մերձերկրային տարածքում մոտ 20 հազար չգործող արբանյակներ, հրթիռների բարձրագույն աստիճաններ եւ նրանց մնացորդներ կան: Մերձավոր տիեզերքում հարյուրավոր բազմատոննայանոց «հին» հրթիռներ կան: Եթե նրանց չհավաքեն, ապա տասնամյակներ հետո նրանք կընկնեն Երկրի վրա:
«Մենք տիեզերական ապագա առաքելությունների սխեմա ենք առաջարկել: Այդ ժամանակ կորսան հնացած հրթիռները, մինչեւ նրանց Երկիր հասնելը: Մեր բոլոր մտքերը հաստատված են հստակ հաշվարկներով եւ անալիզով», ասել է Սամարայի համալսարանի մեխանիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Ասլանովը:
Փորձագետները պարզել են, որ եթե 2 մարմիններ տիեզերքում բախվեն իրար 10կմ/վրկ արագությամբ, ապա կսկսվի միջուկային ռեակցիային նման գործընթաց՝ կհետեւի դրանց բեկորների բախումը մյուս բեկորներին: Այդ դեպքում բոլոր արբանյակները շարքից դուս կգան եւ տեղի կունենա առանցքների «աղտոտում»:
Իր հերթին դրանից հետո անհնար կլինի մաքրել տիեզերքը, քանի որ բոլոր փրկարարական միջոցները կոչնչացվեն տիեզերական տեխնոգենների կողմից:
Այժմ գիտնականներն աշխատում են եղած սխեմաների դետալների կառուցման վրա: