ԱՀ ԱԺ«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար, Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները շարունակվում են․ ««Էկոակտիվիստների» պահանջները բացարձակ կապ չունեն բնապահպանության հետ, նպատակը Կաշենի հանքավայրի փակումն է: Արցախը իր կառուցողականությունը միշտ ցույց է տվել: Արցախը կառուցողական է՝ պատրաստ ենք հանքի շահագործումը դադարեցնել մինչև միջազգային էքսպերտիզա արվի: Հաշվարկել ենք, Արցախը մեծ վնասներ չի կրի Կաշենի հանքը չշահագործելու հետևանքով:Կաշենի հանքը չշահագործելով՝ մենք զիջումների չենք գնում,այլ ավելի կառուցողական դիրքերից ենք հանդես գալիս»:
Հարությունյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պարտավոր է իրականացնել․ «Ադրբեջանի համար սա պատրվակ է, որպեսզի ճնշումներով խուճապ ստեղծի արցախցիների մոտ: Արցախը չի պատրաստվում իր իրավունքները որևէ մեկին զիջի, մինչև այս ամենը հանգուցալուծվի»: