Դաշնակից չունենք. ովքեր շեղվում են մեր սեփական ուժերից, ազգին սայթաքման են տանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Գինոսյանը կարծում է, որ մեզ անընդհատ շեղում են ինքնապաշտպանական բնազդից. «Պետությունը նավապետ չունի. խաղաղության դարաշրջանի բացումը մեկ օրում կորավ: Արցախում տեղի ունեցածը դաս պետք է լինի մեզ: Եթե մեկ հայ կա, որ կողմ է Հայաստանի միութենական պետություն մտնելուն` ազգի դավաճան է: Որևէ մեկը չպետք է որոշի ազգի ճակատագիրը, բացի նվիրյալից»: