Արցախում հումանիտար բլոկադան շարունակցում է, 120 հազար մարդ հումանիտար ճգնաժամի մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
ՄԻՊ-ի արձանագրմամբ՝միջազգային կարևոր կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս չեն բավարարում, քանի որ իրավիճակը դրանից չի փոխվում.
«Անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ասաց Գրիգորյանը:









































