ՌԴ–ն ու ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է հանդես գան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։
«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը. Սրանք հարցեր են, որ ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ–ից, որը ՄԱԿ–ի ԱԽ անդամ է։ Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, կարծում եմ` ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,– ասաց Փաշինյանը։






































