Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության նախագահին. «Մերօրյա Կրեմլի պլաններում նո՞ր Սումգայիթ է, թե՞ Կոլցո…»

«Путин, держи слово!», «Мы Вам поверили!», «Кольцо- 2 ???», «Откройте дорогу жизни!». սրանք այսօր արցախցիների պահած լոզունգներն են, նրանց վանկարկած մտքերը: Նրանք եկել ու կանգնել են «խաղաղապահների» կայանատեղիի առաջ, գոցված դարպասների մոտ: Արցախցիները չեն մոռացել, որ Վ.Վ.Պուտինը հայտարարել է իրեն ու իր «խաղաղապահներին» Արցախի հայության անվտանգության երաշխավոր, ու այսօր դա են հիշեցնում, կասկածելով, որ ինչ-ինչ հանգամանքներ ստիպել են ՌԴ նախագահին մոռանալ սեփական խոսքերը:

Իսկ ես չեմ մոռացել Վ.Վ,Պուտինի 2020թ. հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում հնչեցրած խոսքերը. «Но чего мы точно не можем забывать – это то, что происходило в судьбе армянского народа, армянской нации в период Первой мировой войны. Трагедия огромная армянского народа. Это вторая часть. Третья заключается в том, что этот конфликт начался не просто как межгосударственный конфликт и борьба за территории, он начался с этнического противоборства. Это тоже, к сожалению, факт, когда в Сумгаите, а потом и в Нагорном Карабахе были осуществлены жестокие преступления против армянского народа. Всё это в комплексе мы должны учитывать.»:

Սրանով չի բավարարվելով, ՌԴ առաջնորդը Սումգայիթի մասին հիշեցնում է նաև հոկտեմբերի 29-ին. «Как я уже говорил, и здесь тоже вряд ли скажу что-то новое, конфликт ведь начался с чего ‒ с этнических столкновений сначала в городе Сумгаите, в Азербайджане, потом в самом Нагорном Карабахе. И тогдашнее руководство Советского Союза не приняло никаких действенных мер, для того чтобы обеспечить безопасность людей. Армяне взялись за оружие и сделали это сами. Хорошо они поступили, плохо, но первоначально посылом к их действиям были именно эти негативные события на этнической почве.»:

ՌԴ նախագահը, որպես 2020 թվականի հայության դեմ թրքա-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիան կասեցրած պետական, քաղաքական գործիչ, իր պարտքն է համարում Սումգայիթի մասին հիշեցնել նաև նոյեմբերի 17-ին` «Я вынужден напомнить, что всё это началось уже в далёком 1988 году, когда произошли столкновения на этнической почве в азербайджанском городе Сумгаите. Тогда пострадало гражданское население, армянское, потом эти события перекинулись на Нагорный Карабах… Этого сделано не было. И тогда армяне сами взялись за оружие, и начался этот затяжной, по сути дела, многолетний конфликт, который привёл к тому, что в 1991 году Карабах объявил о своей независимости, суверенитете, самостоятельности, а в 1994 году были подписаны бишкекские соглашения, бишкекский меморандум, который прекратил боевые действия на тот момент времени. А что было в результате? В результате Карабах объявил о своей независимости, как я уже сказал, и ещё семь прилегающих к нему районов перешли под контроль армян…»:

Մեծարգո պարոն նախագահը իրավա՞մբ, անկե՞ղծ տեսնում է կապ 1915 թվականի, Սումգայիթի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Իրո՞ք, ինքը ընկալում է, որ Սումգայիթի ու Լեռնային Ղարաբաղի արմատները 1915 թվականի մեջ են, ու պատահական չէ, որ Սումգայիթն էլ, Արցախի հարցն էլ էթնիկ խնդիրներ են: ՌԴ նախագահը նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման քայլը ընկալում ու գնահատում է որպես հակադարձում Սումգայիթին: Այն, որ Սումգայիթում ու Լեռնային Ղարաբաղում խորհրդային Կրեմլը չօգնեց ցեղասպանության թիրախին` հայությանը, սրա դեմ էլ է ընդվզում ՌԴ նախագահը: Թվում է, որ ՌԴ նախագահը պատմական անցքերի մասին իր տեղեկացվածությամբ ու մարդկության դեմ հանցագործությունների հարցում բավարար անկեղծ ու սկզբունքային է, ու սա է մղել նրան 2020 թվականի աշնանը` ցեղասպանական պատերազմի օրերին, խոսելու Սումգայիթից, երբ ինքն այդ օրերի ու 1988 թվականի Սումգայիթի ու 1991 թվականի Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ կապ էր տեսնում:

Այս առումով, նույնիսկ, նա գերազանցում է հայկական երրորդ հանրապետության բոլոր իշխանավորներին` միասին վերցրած:

Բայց այսօր արցախցին ստիպված է կոչ անել ՌԴ նախագահին` խոսքի տեր լինել ու չփակել կյանքի ճանապարհը: Այսօր էլ արցախցին է վերհիշում ու տեսնում նմանություն «Կոլցո» գործողությունների հետ, որ խորհրդային Կրեմլի թույլտվությամբ Բաքուն իրականացրեց 1988 թվականի գարուն-ամռանը ԼՂԻՄ-ի դեմ, այնուհետև, 1991-ի ապրիլ-հուլիսին Գետաշենի դեմ, իսկ 1992-ին` Շահումյանի դեմ, որտեղ, իհարկե, Խորհրդային Միություն արդեն չկար, բայց իր որոշիչ դերակատարումն ունեցավ այսօր ՌԴ նախագահի կուսակցության անդամ, ՌԴ հերոս Շամանովը: Հետաքրքիր է, արդյո՞ք, այս մասին էլ գիտի ՌԴ նախագահը:

Արցախցին էլ վստահ է, որ կյանքի այդ ճանապարհի բանալին ՌԴ նախագահի ձեռքին է. «Мы Вам поверили!»:

Ինչու՞ էր ՌԴ նախագահը 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի օրերին հիշեցնում Սումգայիթի մասին:

Ինչու՞ է այսօր ՌԴ նախագահը Արցախի հայությանը պատանդառել ու մտցրել բլոկադայի մեջ, ինչու՞ է փակել Արցախի հայության կյանքի ճանապարհը: Մերօրյա Կրեմլի պլաններում նո՞ր Սումգայիթ է, թե՞ Կոլցո:

Ու՞ մ ցեղասպանական ծրագիրն է տանում ՌԴ-ն ու դրա նախագահը:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԾՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում