Հայաստանը չպետք է զիջումների գնա, որոնք գոյաբանական նշանակություն կունենան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խբմակցություն Արամ Հարությունյանը:
Հարությունյանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթից չի կարողանում լիիրավ եզրակացություն անել. «Առաջին անգամ Հայաստանից ենք լսում, որ Ռուսաստանը նման պահանջ է դնում: ՀՀ ԱԳՆ-ն պետք է պարզաբանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը»: Ըստ Հարությունյանի` Ռուսաստանը բավականին ծանր վիճակում է և չի կարողանում արձագանքել այնպես, ինչպես պետք է: