Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանը չի հայտարարում, բայց Ղազախստանի նման ևս՝ չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Ղազախստանը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ՝ ինչպես արևմտյան երկրները, սակայն մտադիր չէ օգնել Մոսկվային շրջանցելու սահմանափակող միջոցները։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին։

Նախարարը նշել է, որ Ղազախստանին ու Ռուսաստանին կապում են սերտ հարաբերությունները, իսկ պատժամիջոցների սահմանումը վնաս կհասցներ նաև Ղազախստանի քաղաքացիների բարեկեցությանը։ Միևնույն ժամանակ, Աստանայի հրաժարումը՝ խախտել երրորդ երկրների սահմանափակող միջոցները, երկրի տնտեսական քաղաքականության սկզբունքներից մեկն է, և երկիրն ապագայում խստորեն կպահպանի այդ կանոնը, հավելել է նա։

Ավելի վաղ Տլեուբերդին հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը պահպանում է բարեկամական հարաբերությունները ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ պարբերաբար կողմերին կոչ անելով հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայաստանը չի հայտարարում այդ մասին, բայց անում է նույն բանը.«Այո՛, Հայաստանը պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի դեմ, բայց որևէ օպերացիա չկա, որը Ռուսաստանը Հայաստանի միջոցով շրջանցած լինի պատժամիջոցների ռեժիմում։ Ի վերջո, եթե նման բան լիներ, Հայաստանը կհայտնվեր երկրորդային պատժամիջոցների ներքո։ Այսինքն՝ հայտարարությամբ չի որոշվում, այլ իրական գործողություններով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանը ևս պատժամիջոցներ շրջանցելու հարցում ոչ միայն չի աջակցում Ռուսաստանին, այլև նման ցանկություն էլ չունի.«Դա գաղտնիք չէ»,-նկատեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, թե որոշ ժամանակ առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ հետխորհրդային մի շարք երկրներ՝ այդ թվում նաև Հայաստանն ու Վրաստանը, օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, Մեհրաբյանը պատասխանեց.«Բայց արդյոք փաստեր բերեցին։ Փաստեր չեղան։ Դա նախազգուշացնում էր՝ գուցե հիմնված ինչ-ինչ տվյալների վրա, որ որոշ սուբյեկտներ կարող են նման տրամադրվածություն ունենալ, բայց դա ինչ-որ նախազգուշական բնույթի հայտարարություն էր։ Փաստեր չեղան, եթե լինեին՝ հաստատապես կներկայացնեին և այդ փաստերի ֆիգուրանտները հաստատապես կհայտնվեին պատժամիջոցների ներքո։ Այստեղ կասկած չկա»։

Մեհրաբյանի խոսքերով՝ այդ իմաստով ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, այլ է իրավիճակն, օրինակ, Բելառուսի պարագայում.«Բելառուսն անուղղակի ձևով մասնակցում է թե՛ պատերազմական գործողություններին, որովհետև իր տարածքը տրամադրել է որպես պլացդարմ՝ Ուկրաինայի վրա կամ Ուկրաինայի ուղղությամբ հարձակվելու, հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Բացի դրանից՝ Բելառուսը նաև Ռուսաստանին բազմաթիվ տնտեսական օժանդակություն է ցուցաբերում, այդ թվում նաև այն ապրանքատեսակները, որոնք պատժամիջոցների տակ են, այն, ինչ ունի։ Չնայած Բելառուսի հնարավորություններն էլ են սահմանափակ, բայց բոլոր այդ սահմանափակ հնարավորություններով, այո՛ օժանդակում է։Նաև՝ հօգուտ Ռուսաստանի է քվեարկում ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում։ Մինչդեռ տեսնում ենք, որ Հայաստանի պարագան ուրիշ է»։

Հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է շատ «նեղն ընկնելու» պարագայում Ռուսաստանը դիմի այդ հարցում Հայաստանի օգնությանը, որոշակի պարտադրանքներ լինեն Հայաստանի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարտադրանք միշտ եղել է, իսկ Հայաստանը միշտ դիմագրավել է այդ պարտադրանքին՝ սկսած քվեարկություններից, վերջացրած այլ հարցերով։ Այո՛, եղել է այդ պարտադրանքը, և Հայաստանը չի ենթարկվել այդ պարտադրանքներին ու շարունակում է չենթարկվել դրանց»։

Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ Ռուսաստանի շուրջ ստեղծված ֆոնը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. «Տոտալ դիվանագիտական-քաղաքական բոյկոտ՝ գլոբալ մասշտաբով, որին ենթարկվում է Ռուսաստանը։ Նույնիսկ ոչ բոլոր ավտորիտար ռեժիմներն են սատարում Ռուսաստանին։ Ռուսաստանին այսօր սատարում են բացառապես հանցագործ ու ղասաբ ռեժիմները»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում