
Ուկրաինացի զինվորականները կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինայի տարածքին, սակայն չեն բացառվում նաև կետային հարվածները։
«Ակնհայտ է, որ ռուսները ինչ-որ բանի են պատրաստվում»,-համազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի հարավային պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը:
Նա նշել է, որ այժմ ծովում են գտնվում մեկ մակերևութային և երկու ստորջրյա հրթիռակիր, որոնց վրա, ընդհանուր առմամբ, «Կալիբր» տիպի 16 հրթիռ է տեղադրված։ «Մենք պատրաստ ենք դրան։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ հնարավոր է նման հարված»,- ասել է Գումենյուկը։