Friday, 29 09 2023
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան
Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
14:45
Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն
14:30
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
14:19
Ադրբեջանի նախագահը կորցրել է եվրոպացիների վստահությունը
«Հորադիզ-Զանգելան երկաթուղու կառուցումը մոտ ժամանակներս կավարտվի». Ալիև
Ռազմավարական իմաստով Ռուսաստանի Դաշնությունը կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 300 մլն դոլարի օգնության օրինագծին
Վարչապետի ուղերձը հակասական էր. եթե անվտանգային համակարգը չի գործում, չի կարող լինել հարգանք
13:27
Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ

ԱՌՖԻ-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը անդամակցել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային: ՖԻՆԱՐՄ ասոցիացիան, միավորելով հայաստանյան առաջատար առևտրային բանկերին, ներդրումային ընկերություններ և ինստիտուցիոնալ այլ ներդրողներին, ՀՀ ֆինանսական շուկայի ամենաներկայացուցչական կառույցներից է։ Ասոցիացիայի նպատակներից է՝ խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումների, նոր գործիքների ու մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական շուկան բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովի ժամանակ ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը ներկայացրել է ԱՌՖԻ հարթակի հնարավորությունները, առավելություններն ու առանձնահատկությունները:

Էդգար Էվոյանն իր խոսքում նշել է, որ ներդրումային քրաուդֆանդինգի գործունեությունը նորություն է և դեռևս գտնվում է զարգացման փուլում: «ՖԻՆԱՐՄ-ն այն կարևոր հարթակներից մեկն է ֆինանսական համակարգում, որտեղ կարելի է քննարկել առկա խնդիրները ոլորտի լավագույն մասնագետների հետ, գտնել օպտիմալ լուծումներ և փաթեթով տանել օրենսդրական բարեփոխումների: Ասոցիացիան այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ ամեն առումներով

կանգնած է իր մասնակիցների կողքին, և մենք շատ ուրախ ենք համալրելու այդ մասնակիցների ցանկը»,-նշել է Էդգար Էվոյանը:

ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանի խոսքով․ «Միայն հավաքական ջանքերն են ի զորու ապահովել առավելագույն արդյունք և մենք շատ ուրախ ենք, որ ԱՌՖԻ-ն գործունեության լիցենզիան ստանալուն պես որոշում կայացրեց միանալու մեր դինամիկ և նպատակասլաց համայնքին։ Լինելով ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի առաջին օպերատորը Հայաստանում՝ ԱՌՖԻ-ն կարող է բավականին բարձր նշաձող սահմանել գործունեության այս տեսակի համար, ինչը միանշանակ ողջունելի է և համահունչ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու մեր նպատակադրմանը»։

ԱՌՖԻ Ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը եզակի հնարավորություն է, որը թույլ է տալիս մի կողմից ներդրողներին ամբողջ աշխարհից ներդրում անել մասնավոր բիզնեսներում, մյուս կողմից հանդիսանում է հայկական ընկերությունների համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր:

ԱՌՖԻ-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ՝ www.arfi.am կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում