Brady Center to Prevent Gun Violence ամերիկյան ընկերությունը հրապարկել է զեկույց, համաձայն որի՝ 2009-ից սկսած՝ ամերիկյան ընկերությունները, որոնք մասնագիտացած են զենք արտադրելու գործում, կորցրել են 16 հազար միավոր զենք: Այս մասին հաղորդումէ CNN-ը:
Այս զեկույցը գրելիս ընկերությունն օգտագործել է վիճակագրական տեղեկություններ, որոնք ստացվել են ալկոհոլի, զենքի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի շրջանառության վերահսկողության բյուրոյից: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 16,487 միավոր զենք կորելէ այս ընկերություններից, սակայն կոնկրետ անուններ չեն նշվում:
Զենքերի մեծ մասի վրա բացակայել է սերիական համարները, ինչը զգալի դժվարացնում է իրավապահների գործը դրանք հայտնաբերելիս, կամ դրանցով կատարված հանցագործությունները բացահայտելիս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ զենքի մեծ մասը հայտնվել է հանցավոր խմբավորումների ձեռքում:











































