Թուրքական օդորակիչների արտահանման ծավալը 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,4%-ով՝ հասնելով 6 միլիարդ 93 միլիոն դոլարի։
Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Թուրքիայից օդորակման համակարգերի առաջատար ներկրող է դարձել Գերմանիան։ Այդ երկիր արտահանման ծավալը կազմել է 642 մլն դոլար։
Գերմանիային հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ 396 միլիոն դոլար, Իտալիան՝ 355 միլիոն դոլար, Ռուսաստանը՝ 267 միլիոն դոլար։ Մեծ քանակությամբ արտահանվել են նաև Ֆրանսիա, Ռումինիա, Իրաք, Իսպանիա և Լեհաստան։