Sunday, 07 06 2026
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Երբ վերջանում են բոլոր փաստարկները

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանն այդ հարցազրույցով ոչ միայն իրեն էր վերագրում Ղարաբաղի, այսպես ասած, հաջողությունների մեծ մասը, այլ նաև Ղարաբաղի թիկունքում Հայաստանն ամրացնելու առաքելությունը: Բայց արդյո՞ք Քոչարյանն այդ առաքելությունը կատարել է իրապես այն որակով, որ հնարավոր լիներ այդ մասին բարձրաձայն հպարտանալ: Նա, անշուշտ, իրավացի է, որ Ղարաբաղի թիկունքը պետք է լինի ուժեղ, մրցունակ, արդիական որակներով Հայաստանը: Բայց ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանն այդպիսի Հայաստան ունենալու համար: Հակառակը, նա գրեթե ամեն ինչ արել է ու այդ հարցում նաև զգալի հաջողել, որ Հայաստանը չլինի մրցունակ պետություն, չունենա արդիական տնտեսա-քաղաքական համակարգ, արդարացի և արդյունավետ պետական կառավարում, առողջ բարոյահոգեբանական հասարակական մթնոլորտ: Եթե Քոչարյանը եկել է Հայաստան, որպեսզի Ղարաբաղի թիկունքը ամրացնի, ապա պետք է նրան հայտնել, որ նա իրականում Հայաստանում այնպիսի գործունեություն է ծավալել, որը կոտրել է Ղարաբաղի թիկունքը: Եվ դրա վկայությունը Քոչարյանի նախագահության տարիներին միջազգային ատյաններում Ղարաբաղի հարցի վերաբերյալ ընդունված բազմաթիվ բանաձևերն են, որտեղ հայկական կողմի համար կան, մեղմ ասած, անընդունելի և դիվանագիտական հեռահար վտանգ պարունակող ձևակերպումներ:

Հայաստանի, Ղարաբաղի թիկունքին ամուր կանգնող Հայաստանի ուժը պետք է լիներ ժողովրդավարությունը, որովհետև հասկանալի էր ինքնին, որ տնտեսական մակրո- և միկրոցուցանիշներով շատ դժվար է լինելու մրցել նավթի և գազի զգալի պաշար ունեցող Ադրբեջանի հետ: Հետևաբար Հայաստանի մրցակցային պոտենցիալը միայն կարող էր լինել մտավոր, արժեքային ռեսուրսի մեջ: Իսկ դա նշանակում էր, որ այդ առումով Հայաստանը պետք է տարածաշրջանում լիներ անվիճելի առաջատար երկիր, որտեղ մարդկանց համար ստեղծված է մտավոր պոտենցիալի իրացման լիարժեք դաշտ, որտեղ պետությունը հանդիսանում է ոչ թե մարդկանց ինչ-որ մի խմբի կալվածք, այլ հասարակության ստեղծագործական հարթակ: Սակայն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վերածեց կալվածքի, իշխանությունը վերածեց փակ բաժնետիրական ընկերության, ձևավորեց կլանա-օլիգարխիկ համակարգ, որն իհարկե հետագայում արձանագրեց մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ինչպես նաև Հայաստանում հաստատեց իշխանության անհրաժեշտ վերարտադրության մեխանիզմի կայուն և անխափան գործունեության միջավայր, բայց դրանով ընդամենն ավերվեց այն պետական միջավայրը, որի հուսադրող ծիլերը նկատելի էին Ղարաբաղի շարժման և հետագայում պատերազմի հաղթանակների ապահոված հասարակական ոգևորության մեջ:

Ընտրակեղծիքներով, տնտեսական և քաղաքական համակարգի մենաշնորհով, կյանքի օլիգոպոլ կառուցվածքով աչքի ընկնող Հայաստանը ոչ միայն չկարողացավ դառնալ Ղարաբաղի Հանրապետության ամուր թիկունք, այլ նույնիսկ Ղարաբաղն էլ ներքաշեց այդ «արժեհամակարգային» տիրույթ, երբ Արցախը որպես ինքնուրույն քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, վերածվեց Հայաստանի կցորդի, Ղարաբաղում սկսեց պրոյեկտվել Հայաստանի մոնոպոլ համակարգը` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ հասարակական հարաբերությունների ոլորտում: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ Ղարաբաղը միջազգային քաղաքականության ճանաչված սուբյեկտ չէր և միջազգային կառույցների հետ շփումներն ինտենսիվ չէին, նաև բավական փոքր էր Ղարաբաղի տարածքն ինքնին և հասարակական հարաբերություններում փոխադարձ ճանաչողությամբ թելադրվող կաշկանդվածությունը բավական մեծ էր, Հայաստանի համակարգի պրոյեկտումը Ղարաբաղում ունեցավ շատ ավելի տխուր պատկեր` գորշացնելով թե՛ բնական, թե՛ մարդկային մտքի և կամքի տեսանկյունից հարուստ և հիասքանչ այդ տարածքը:

Անկասկած միամտություն կլինի ասել, թե Քոչարյանից առաջ ամեն ինչ ընթանում էր լուսավոր ճանապարհով, բայց նա եկավ ու ավերեց: Անկասկած այդպես չէ, և պատերազմի հրադադարից հետո Հայաստանը չկարողացավ գտնել համարժեք քաղաքական և քաղաքացիական համակարգի կառուցման ուղին, չկարողացավ գտնել հասարակական համաձայնության համարժեք մոդելը: Պարզապես Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն այն շրջանն էր, երբ այդ սխալ հունը ինստիտուցիոնալացվեց, արատները բյուրեղացվեցին: Դե իսկ այդ ամենի «դափնեպսակը», թող ներվի ասել, դարձավ Մարտի 1-ի ողբերգությունը, երբ ամեն գնով իշխանությունը պահելու մղումը Երևանի կենտրոնում դարձավ արյունահեղության և մարդասպանության պատճառ:
Պետք չէ բացառել իհարկե, որ իր գործողություններից շատ-շատերը նա արել է համոզմունքով, որ հենց դա է պետք ամուր Հայաստանի և Ղարաբաղի համար, որպեսզի դրանք զոհ չդառնան «միջազգային դավադրությանը»: Եվ նույն այդ հարցազրույցի մեջ Քոչարյանն ակնարկում է այդ մասին` խոսելով գլոբալիզացիայի վտանգների մասին:

Բայց անգամ այդ դեպքում նախ պետք է արձանագրել, որ փաստորեն այդ մտածողությունը ոչ թե պաշտպանում է պետությունը, այլ այն հասցնում է ներքին ողբերգության և աշխարհաքաղաքական իմպոտենտության, հետևաբար այդ մտածողությունը, այդ համոզմունքը ինքնին արդեն իսկ վտանգ է պետության շահի համար: Ու բացի այդ էլ, անհրաժեշտ է նաև արձանագրել ընդհանրապես, որ գլոբալիզացիայի վտանգները կամ այսպես ասած` «համաշխարհային դավադրության» ականջները Հայաստանի իշխանական դասի համար դարձել են հասկացությունները նենգափոխելու բավական հարմար առիթ, հարմար մոդել, որին դիմում են, երբ այլևս վերջանում են մնացյալ բոլոր փաստարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում