«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ ղեկավար Արեգ Քոչինյանի հետ