Sunday, 21 06 2026
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տարածքից իր հեռախոսահամարից զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնալիքներ հնչեցրել՝ բանկի մասնաճյուղը նռնակներ նետելու եղանակով պայթեցնելու վերաբերյալ՝ տարածելով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում