The Independent թերթին տված հարցազրույցում Pink Floyd հայտնի ռոք խմբի թմբկահար Նիք Մեյսոնը հայտարարել է, որ ինքն է տապալել Pink Floyd խմբի վերամիավորումը, քանի որ իմացել է, որ դա տեղի է ունենում մի մասնավոր հավաքույթի համար: Մեյսոնն ասել է, որ դեմ չէ վերամիավորման գաղափարին, սակայն դրա համար ընտրված առիթը լավ չի ընտրված: Սկզբում վերամիավորման մասին հայտարարել էր բարեգործական մի կազմակերպություն, իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ համերգը պետք է տեղի ունենա մեդիա-մագնատ Ջեյմս Գոլդսմիթի դստեր առանձնատանը: Մեյսոնն ասել է, որ նա միանգամից տվել է իր համաձայնությունը, սակայն որոշել է, որ բարձրաշխարհիկ երեկույթը գլամուրային աղջիկների հետ լավագույն վայրը չէ այնպիսի նշանակալից իրադարձության համար, ինչպիսին Pink Floyd-ի վերամիավորումն է: Խումբը վերջին անգամ միասին է եղել 2005 թ. «Live 8» աշխարհահռչակ շոուի ժամանակ: