ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորականներին աջակցելու լրացուցիչ միջոցների մասին՝ խորհուրդ տալով Մոսկվայի մարզին, Ղրիմին և Սևաստոպոլին նրանց անվճար հողամասեր տրամադրել։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում: