Saturday, 30 09 2023
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ամերիկա-ռուսական ուղիղ բախման վտանգին Հայաստանի դիմադրությունը

ԱՄՆ քաղաքականության հետևանքով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտնվել են ուղիղ բախման եզրին, հայտարարել է ՌԴ արտգործխնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Մի կողմ թողնենք այն, թե խորքային առումով ինչ գործոններ ու հանգամանքներ են հանգեցրել այդ իրավիճակին, որքան է դրա համար ԱՄՆ պատասխանատվությունը, որքան է ՌԴ պատասխանատվությունը, ինչ այլ պատասխանատուներ կան, կամ չկան: Սա առանձին խոսակցության նյութ է, ինչից սակայն կոնկրետ Հայաստանի համար չի փոխվում իրականության բուն խնդիրը: Իսկ ամերիկա-ռուսական ուղիղ բախման աճող սպառնալիքը Հայաստանի համար իրապես մտահոգիչ իրականություն է, որովհետև այդ բախումը բոլորովին չի սահմանափակվի ուկրաինական «պոլիգոնով» և Հայաստանն այստեղ կարող է հայտնվել ուղիղ սպառնալիքի ներքո:

Ավելին, անգամ այդ գերռիսկի բացակայության պարագայում, ամերիկա-ռուսական սրվող ու չափազանց կոշտ դիմակայությունը Հայաստանի համար բերում է մարտահրավերներ, որոնք առաջադրում են գերբարդ տնտեսա-քաղաքական խնդիրներ, ու դա այն պարագայում, երբ Հայաստանի համար կարևորագույն նշանակության հարց է դառնում երկուստեք այս սուր անկյունները հարթելն ու որևէ կողմ «թեքված» ընտրության ռիսկից կամ մարտահրավերից խուսանավելով, երկու կողմում գոյություն ունեցող հնարավորությունները Հայաստանի ներքին կյանքում ու անվտանգության միջավայրում կապիտալիզացնելը: Այստեղ իհարկե տեսակետների ու գնահատականների «դիապազոնը» բավականին լայն է, թեև հիմնականում ծայրահեղություններով լցված, երբ հանրային յուրաքանչյուր շերտ բացառում է հակառակ կողմում հնարավորությունների գոյությունը:

Բայց, դրանք կան և Հայաստանի գերխնդիրն է գտնել, հայտնաբերել, եթե նույնիսկ մի կողմում շատ են, իսկ մյուսում՝ քիչ, սահմանափակ կամ թույլ: Իրերի դրությունն այնպիսին է, որ Հայաստանի համար կապիտալիզացիայի «թավշյա» ռեժիմ ստանալը ազգային անվտանգության խնդիր է, հետևաբար մի կողմում եղած թեկուզ անհամեմատ ավելի մեծ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ոչ պակաս  արդյունավետ աշխատանք մյուս կողմում եղածի հետ, առնվազն՝ մի կողմի վրա ավելորդ ճնշում չառաջացնելու, եղած ռիսկերը և խոչընդոտները կառավարելու և չեզոքացնելու համար: Ես միանգամայն նպատակային խուսափում եմ գնահատել, թե աշխարհաքաղաքական որ բևեռում ինչպիսին է Հայաստանի համար ռիսկերի ու հնարավորությունների հարաբերակցությունը:

Զուտ մարտավարական և ռազմավարական աշխատանքի իմաստով Հայաստանը պարտավոր է հաշվարկել դրանք, որևէ կողմի հետ աշխատանքի արդյունավետ մեթոդաբանություն և մեխանիզմներ մշակելու համար: Սակայն, բանաձևային իմաստով, Հայաստանը չունի որևէ կողմ մերժելու «շքեղություն» թույլ տալու կարողություն, ըստ այդմ «դատապարտված» է ռիսկերի ու հնարավորությունների հարաբերակցության մեջ առավելագույն ապահովն ու շահեկանը քաղելու աշխատանքի:

Միաժամանակ, պետք է խոստովանել, որ ներկայիս իրողությունների պայմաններում պահանջվող աշխատանքը ունի այն ծավալն ու մասշտաբը, որ պահանջում է թե կառավարման համակարգի, թե ընդհանրապես հասարակական-քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ գերջանք: Դժբախտաբար սակայն, թե մեկ, թե մյուս դաշտում այդ առումով առավել տարածված է քաղաքական, մինչև անգամ «հասարակական քաղաքացիական «մակաբուծության» ավանդույթն ու մտահայեցողությունը, հազվադեպ բացառություններով, որոնք սակայն առայժմ չունեն «եղանակի» վրա ազդելու և այդ իմաստով մշուշը ցրելու բավարար հնարավորություն: Բայց, չկա այլ տարբերակ, քան այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ Հայաստանը որևէ «որակի» և տրամաբանության ամերիկա-ռուսական ուղիղ բախման պոլիգոնի վտանգից առավելագույնս հեռու պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում